ԳԳոհար Սարգսյան

Լիլիթ Մակունցը և Ջոշուա Վոլցն անդրադարձել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև էներգետիկ ոլորտում առկա համագործակցությանը

Լիլիթ Մակունցը և Ջոշուա Վոլցն անդրադարձել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև էներգետիկ ոլորտում առկա համագործակցությանը

Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ Եվրոպայի, Եվրասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ էներգետիկայի քարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Վոլցի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Զրույցի ընթացքում դեսպան Մակունցը և Ջոշուա Վոլցը անդրադարձան Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև էներգետիկ ոլորտում առկա համագործակցությանը՝ քննարկելով համագործակցության հետագա ընդլայնման և խորացման հնարավորությունները։

Հանդիպմանն ընդգծվեց էներգետիկ ոլորտում կապերի ամրապնդման կարևորությունը՝ արտացոլելով երկու երկրների հանձնառությունը՝ առաջ մղելու առկա գործընկերությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում