ԼԼուսինե Մուրադյան

Կառավարության քայլերն ու հանդիպումներն ուղղված են տնտեսական բարգավաճմանը և «Խաղաղության խաչմերուկի» իրականացմանը. Պապոյան

Կառավարության քայլերն ու հանդիպումներն ուղղված են տնտեսական բարգավաճմանը և «Խաղաղության խաչմերուկի» իրականացմանը. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական կարգավորմանը: Նախարարը նկատել է, որ կառավարության քայլերն ու հանդիպումներն ուղղված են խաղաղություն հաստատելուն, տնտեսական բարգավաճմանը և «Խաղաղության խաչմերուկի» իրականացմանը: Ըստ նախարարի՝ հակառակը մեզ կնետի անցյալ, որի հետևանքները տեսել ենք:

«Այդ քաղաքականության արդյունքում է եղել, որ Հայաստանն այսօր շրջափակված է, այդ քաղաքականության արդյունքում է եղել, որ Հայաստանը տնտեսապես 30 տարի չի զարգացել, այդ քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանում ժողովրդավարություն չի եղել... ձեր քաղաքականության արդյունքում է կամ այդ ձեր երազած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանում 10-15 օլիգարխ է եղել, մնացած ժողովուրդն էլ ապրել է աղքատության մեջ, և այդ քաղաքականության արդյունքում եղավ, որ Հայաստանի հետ տեղի ունեցավ այն, ինչ եղավ վերջին տարիներին»,- ասել է Պապոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում