Հակոբ Ինջիղուլյանը հայրենիքում է

Հակոբ Ինջիղուլյանը հայրենիքում է

Հայրենիք է վերադարձել հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Անցած տարվա օգոստոսին Հակոբը մոլորվելով հայտնվել էր ադրբեջանական տարածքում և մեկ տարուց ավելի գտնվում էր գերության մեջ: Միայն վերջերս Կարմիր Խաչի միջնորդությամբ հնարավոր եղավ նրան տեղափոխել երրորդ երկիր, որտեղից էլ վերադարձավ Հայաստան:

Օդանավակայանում  դիմավորելու եկած լրատվամիջոցների հետ զրույցում  Հակոբը պատմեց ռազմագերու հետ վարվելու ադրբեջանցիների ոճի, գերության մեջ անցկացրած մեկ տարվա ու վերադարձից հետո իր ապրումների մասին:  

Նրան բուժզննում է սպասվում: Նորմալ արդյունքի դեպքում մտադիր է ավարտել կիսատ թողած ծառայությունն ու ինն ամսից նոր վերադառնալ հայրենի գյուղ:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում