ԳԳոհար Սարգսյան

Էմմա Պողոսյանը՝ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

Էմմա Պողոսյանը՝ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

18-ամյա Էմմա Պողոսյանը դարձել է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող առաջնությունում Պողոսյանը մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալը:

Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը:

 
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աննա Ամրոյանը նվաճել էին երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում