ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը վաղուց հասունացել է. Չեխիայի նախագահ Պետր Պավել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը վաղուց հասունացել է. Չեխիայի նախագահ Պետր Պավել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապարփակ բարեփոխման անհրաժեշտությունը վաղուց է հասուցել։ Նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ Պետր Պավելը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դարձնել ավելի արդյունավետ, ներառական, հաշվետու և այսօրվա իրողություններն ավելի լավ արտացոլող՝ ոչ բավարար ներկայացված տարածաշրջանների դերի ուժեղացման հաշվին»,- ընդգծել է Պավելը։ Նրա տեսանկյունից՝ աշխարհին անհրաժեշտ է «արդյունավետ ՄԱԿ», որը կարող է «արագ արձագանքել» և «ավելի լավ կատարել ընդհանուր գլոբալ պարտավորությունները»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի  79-րդ նստաշրջանին մասնակցելու նախօրեին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ որոշ երկրներ փորձում են արհեստականորեն արագացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումները, սակայն Մոսկվան և Պեկինը թույլ չեն տա, որ այս գործընթացը վերածվի «վտանգավոր խաղերի»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում