ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը խոցել է «Մոսադի» շտաբի ուղղությամբ արձակված «Հըզբոլլահի» հրթիռը

Իսրայելը խոցել է «Մոսադի» շտաբի ուղղությամբ արձակված «Հըզբոլլահի» հրթիռը

Համապարփակ պատերազմի սպառնալիքի պայմաններում «Հըզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, այդ թվում՝ մեկ հեռահար հրթիռ, ինչի հետևանքով օդային տագնապի շչակներ են հնչել Թել Ավիվում և կենտրոնական Իսրայելում: The Times of Israel-ը նշել է, որ դա խմբավորման ամենահեռահար հարվածն էր գրեթե մեկ տարվա փոխադարձ հարձակումների ընթացքում: Իսրայելը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են Լիբանանից արձակված «երկիր-երկիր» հրթիռը, որից հետո հարված են հասցրել այն արձակած հրթիռային կայանին:

The Times of Israel-ը հայտնել է, որ «Հըզբոլլահը» ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ հաստատելով, որ Qader 1 հրթիռը թիրախավորել էր «Մոսադի» շտաբը։ Խմբավորումը հայտարարել է, որ հարձակումը պատասխանն էր անցյալ շաբաթ Լիբանանում փեյջերների, ռադիոընդունիչ-հաղորդիչների պայթեցումներին և մի քանի հրամանատարի սպանությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում