ՆՆորայր Շողիկյան

Քննարկվել են Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև փոխգործակցության հեռանկարները

Քննարկվել են Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև փոխգործակցության հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆին և նույն թանգարանի ավագ կուրատոր, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հետ ծրագրերի համակարգող Մանֆրեդ Նավրոթին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է համատեղ միջազգային ցուցադրություններ կազմակերպելու առաջարկություն: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև փոխադարձ ցուցադրությունների անցկացման և հետագա փոխգործակցության հեռանկարները։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության սրահներում, ինչպես նաև ծանոթացել «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում