ԼԼուսինե Մուրադյան

ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համապատասխանությունը Սահմանադրությանը

ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համապատասխանությունը Սահմանադրությանը

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի  համապատասխանոթյունը Սահմանադրությանը:

Կանոնակարգի օրենքի նախագիծը կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է սեպտեմբերի 5-ին:

Մինչև Ազգային ժողովում կմեկնարկի նախագծի վավերացման ընթացակարգը, այն ուղարկվել է Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք՝ ըստ երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների` ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության, հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին և Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում