ՎՎահե Դավթյան

Հրդեհ՝ Ջրաշեն թաղամասում

Հրդեհ՝ Ջրաշեն թաղամասում

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 01։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկում: 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։17-ին, մարվել՝ 03։12-ին։ Այրվել է տան (250 քմ) խորդանոցը՝ 50 քմ և ջերմահարվել տանիքը՝ 50 քմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում