ԼԼիլիթ Ասատրյան

Սևան-Իջևան ճանապարհին ավտոմեքենայի հետ բախվելուց գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, ավտոբաքից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք

Սևան-Իջևան ճանապարհին ավտոմեքենայի հետ բախվելուց գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, ավտոբաքից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սննդի կետից դեպի Իջևան քաղաք տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Սևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ի մոտակայքում բախվել են Ford մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1990 թ.) և Iveco մակնիշի գազ տեղափոխող բեռնատարը (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1983 թ.)․ շարունակելով ճանապարհը՝ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոբաքից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք։

 

Շտապօգնության աշխատակիցները բեռնատարի վարորդին տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում