ՔՔրիստինե Ոսկանյան

Կան մի շարք ոլորտներ, որտեղ կարող ենք խորացնել մեր համագործակցությունը. ՀՀ նախագահը՝ Անդորրայի խորհրդարանի նախագահին

Կան մի շարք ոլորտներ, որտեղ կարող ենք խորացնել մեր համագործակցությունը. ՀՀ նախագահը՝  Անդորրայի խորհրդարանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը կարևորել է Անդորրայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումն ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը:

Անդորրայի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Անդորրան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով առաջ մղելու գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Եվրամիության, Ֆրանկոֆոնիայի և այլ միջազգային հարթակներում համագործակցության սերտացմանն ուղղված քայլերի կարևորությունը: Շեշտվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև նոր կապերի ձևավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը և այս համատեքստում կարևորվել են քաղաքական փոխայցելություններն ու շարունակական երկխոսությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային կառավարման ոլորտներում փորձի փոխանակման, տուրիզմի, կրթության և այլ բնագավառներում առկա փոխգործակցային ներուժի բացահայտման վերաբերյալ հարցեր:

«Կան մի շարք ոլորտներ, որտեղ կարող ենք խորացնել մեր համագործակցությունը և ուսումնասիրել, թե ինչ կարող ենք համատեղ անել։ Զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներից է զբոսաշրջությունը, մասնավորապես, լեռնադահուկային զբոսաշրջության ոլորտում Անդորրայի հաջող փորձի ներդնումը Հայաստանում։ Կարևոր ենք համարում նաև թունելաշինության, ճանապարհաշինության ոլորտում փորձի փոխանակումը»,- նշել է նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում