ՄՄարիամ Մխիթարյան

Պատժամիջոցները խաթարում են Թուրքիայի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Էրդողան

Պատժամիջոցները խաթարում են Թուրքիայի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Էրդողան

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ ամերիկյան պատժամիջոցները խաթարում են Անկարայի վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ՝ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակցի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։

Նա հավելել է, որ ամերիկյան CAATSA օրենքի համաձայն՝ սահմանված պատժամիջոցները և Անկարայի հեռացումը F-35 կործանիչների ծրագրից, «հակասում են ՆԱՏՕ-ի ոգուն»։

Օգոստոսի 28-ին Cumhuriyet թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան որոշել է հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից՝ հօգուտ ամերիկյան F-16 կործանիչների գնման։ Ենթադրվում է, որ այդ ինքնաթիռները թուրքական կողմին պետք են՝ Հունաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում