ԼԼուսինե Մուրադյան

85 սարքի տվյալների համաձայն՝ օգոստոսին Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշը չի գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան

85 սարքի տվյալների համաձայն՝ օգոստոսին Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշը չի գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան

Օգոստոսի ընթացքում Երևանի շինհրապարակներում՝ փոշու կոնցենտրացիայի աղբյուրների կենտրոններում տեղադրված օդի մոնիթորինգի 85 սարքերից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել օդում մանրահատիկ փոշու պարունակության վերաբերյալ տվյալները, ինչը չի գերազանցում օրենսդրությամբ սահմանված թույլատրելի կոնցենտրացիան, որը 35 միկրոգրամ մետր խորանարդ է: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նաև նշվեց, որ սարքերի թիվն ավելացել է:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց՝ այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ երկու ներպետական մարմինները՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը և քաղաքապետարանի օնլայն սարքերը, տարբեր տվյալներ են ցույց տալիս:

«Մեր օնլայն սարքերը բոլորը տեսնում եմ: Այս սարքերը յուրաքանչյուր րոպե և ժամ տվյալները տալիս են, գուցե մեթոդաբանության մեջ է խնդիրը: Խնդրում եմ ՊՈԱԿ-ի հետ հասկանալ՝ ինչն է խնդիրը, բայց այն, ինչ տալիս են մեր սարքերը, ավտոմեքենաների միջի նույն սարքերով հաստատվում է»,- ասաց նա:

Ավինյանը նաև ընդգծեց՝ «լեգենդը», թե Երևան քաղաքում օդի որակը շատ վատն է, շատ փոշոտ է, արդեն որերորդ ամիսն է՝ այս սարքերը հակառակն են ասում, որ ցածր կամ միջին փոշոտվածության ցուցանիշ է:

«Խնդրում եմ հասկանալ՝ որն է տարբերության պատճառը, որովհետև 117 սարք միասին չեն կարող սխալ տեղեկատվություն տալ ամբողջ քաղաքից»,- ասաց Ավինյանը և հորդորեց երևանցիներին մտնել yerevan.am կայք և օնլայն ծանոթանալ սարքերի տվյալներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում