ԳԳոհար Սարգսյան

Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում սերտ համագործակցությունը կշարունակվի․ Պապիկյանը վերանշանակման առթիվ շնորհավորել է Լըկորնյուին

Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում սերտ համագործակցությունը կշարունակվի․ Պապիկյանը վերանշանակման առթիվ շնորհավորել է Լըկորնյուին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Շնորհավորանքում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժա՛ն Սեբաստիան, մեծ ուրախությամբ Ձեզ եմ հղում իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքը՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա՝ ի շահ մեր երկրների»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում