ՎՎարդուհի Հարությունյան

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության գործում. Տոկաև

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության գործում. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

Տոկաևը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

«Հետևելով բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգուն՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել է իր հանձնառությունը հայ-ղազախական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Նախագահը Հայաստանի ղեկավարին մաղթել է հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և առաջընթաց»,- ասված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում