ԳԳոհար Սարգսյան

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Գերմանիայի հավաքականին

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Գերմանիայի հավաքականին

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը:

Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Կարեն Գրիգորյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Այսօր Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ուկրաինայի հավաքականի հետ:

Հաղթանակ է տարել Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց:

Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 խաղափուլ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում