ՄՄարո Թարվերդյան

Վարչապետը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկա

Վարչապետը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին:

Վարչապետը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկա և մեր երկրում ներդրումային գործունեություն ծավալելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ:  

Մել Քարվլը նշել է, որ լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային և տնտեսության զարգացման հեռանկարներին՝ հավելելով, որ մեր երկրի դրամավարկային քաղաքականությունը հավասարակշռված է, ինչը նպաստում է ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահն անդրադարձել է բանկի հետագա գործունեությանն ու հետագա ծրագրերին:

Ներդրումային միջավայրի բարելավման համատեքստում երկուստեք կարևորվել են ՀՀ Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ հետևողական պայքարն ու բարեփոխումների շարունակականությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում