Արցախում զինվորներն արժանացան պետական պարգեւների ու թանկարժեք նվերների

Արցախում զինվորներն արժանացան պետական պարգեւների ու թանկարժեք նվերների

ՊԲ-ի լավագույն զինվորներն ու սպաներն ԱՀ նախագահականի մեծ դահլիճում գերագույն գլխավոր հրամանատարից ստացան պետական պարգեւներ ու թանկարժեք նվերներ:

Բակո Սահակայնի հրամանգրով մարտին Արցախի պետական սահմանի տարբեր ուղղություններով հակառակորդի հարձակումները հետ շպրտելու եւ արժանի հակահարված տալու, մարտական գործողությունների ժամանակ անձնական արիություն ու քաջություն ցուցաբերելու համար 4 տասնյակից ավելի զինծառայողներ արժանացան պետական բարձր պարգեւների: Մասնավորապես` մեկ հոգի արժանացավ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի, 19 հոգի` «Արիություն», եւ 26 հոգի` «Մարտական ծառայություն» մեդալների:

Հայոց բանակը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պարտադրող բանակ է: Ցավոք, այսօր ավելի ագրեսիվ եղանակով ու նաեւ կորուստների գնով է պաշտպանվում այդ համբավը: Պարգեւատրված զինվորների խոսքում ընդգծված խոստովանություն կա` հպարտության եւ ուրախության հետ մեկտեղ խորը վիշտ ունեն ընկերների համար: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում