ԼԼուսինե Մուրադյան

Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը

Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը

Սեպտեմբերի 20-ին ընդունել եմ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 

«Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ ենք կատարել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ոլորտում իրականացվող համագործակցության ամրապնդմանը։ Շեշտել ենք նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

 

Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում