ՎՎարդուհի Հարությունյան

Եվրահանձնաժողովը Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովը Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի. ֆոն դեր Լայեն

Ռուսաստանի չդադարող հարձակումները նշանակում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է Եվրամիության մշտական աջակցությունը՝ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ։

«Եվրահանձնաժողովն Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի G7-ի պարտավորությունների շրջանակում: Սա ԵՄ-ի ևս մեկ կարևոր ներդրումն է Ուկրաինայի վերականգնման գործում»,- նշել է Ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադրություն է հայտնել վերջակետ դնել հակամարտությանը 2024 թվականին: Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս հզորացնել Ուկրաինան, որպեսզի արդեն այս տարի անցկացվի խաղաղության երկրորդ գագաթնաժողովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում