ԼԼուսինե Մուրադյան

Արդարադատության նախարարի տեղակալը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը

Արդարադատության նախարարի տեղակալը Փարիզում համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը մասնակցել է սեպտեմբերի 17-19-ը Ֆրանսիայի Հանրապետությունում (Փարիզ) տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 29-րդ ղեկավար խմբի հանդիպմանը։

 

Նախարարի տեղակալը համանախագահել է Տարածաշրջանային երկխոսության վերաբերյալ նիստը, որի ընթացքում Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքը, ինչպես նաև 2023-2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքները:

 

Ներկայացվել է ռազմավարության մշակման, իրականացման և մշտադիտարկման փուլերում քաղաքացիական հասարակության ներգրավման և ներառականության ապահովման ընթացքը։

 

Կարեն Կարապետյանն անդրադարձ է կատարել նաև ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մեթոդաբանությանը և գնահատման ենթակա բոլոր երկրներում մեթոդաբանության միասնական կիրառման անհրաժեշտությանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում