ԼԼիլիթ Ասատրյան

ՀՌՀ նախագահը ներկայացրել է «Զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները

ՀՌՀ նախագահը ներկայացրել է «Զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին, որոնք Հայաստանում են «Զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համար փորձագիտական կարծիք տրամադրելու նպատակով։

Հանդիպման ընթացքում Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Օրենքի փոփոխությունների ու լրացումների փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի առաջարկները, ինչպես նաև մտահոգություն հայտնել ինտերնետի չկարգավորման դեպքում ատելության խոսքի և ապատեղեկատվության ծավալների ավելացման վերաբերյալ։  

Հանդիպմանը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովում Իտալիայի անդամ Չեզարե Պինելին, ԵԽ Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության փորձագետ Անդրեյ Ռիխտերը և Վենետիկի հանձնաժողովի քարտուղարության իրավաբան Վահե Դեմիրճյանը, ինչպես նաև ՀՌՀ գլխավոր քարտուղար Սմբատ Խաչատրյանը և իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում