ԼԼիլիթ Ասատրյան

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են շինարարության ոլորտում միջազգային չափանիշների ներդրման վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են շինարարության ոլորտում միջազգային չափանիշների ներդրման վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Էրիկ Վենզին։ Քննարկվել են շինարարության ոլորտում միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ համագործակցության հարցեր։

Ինչպես հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, անդրադարձ է եղել FIDIC-ի մեթոդաբանությունը ՀՀ օրենսդրության մեջ աստիճանաբար ամրագրելու և կիրառելի դարձնելու հնարավորություններին։ Կոմիտեի ղեկավարը մատնանշել է հստակ կանոնակարգման անհրաժեշտությունը շինարարական ծրագրերի իրագործումից մինչև ավարտ պարտականությունների բաշխման, շինարարության ոլորտի գնումների կազմակերպման գործընթացներում։

Կողմերը համաձայնել են, որ ՀՀ-ում միջազգային չափանիշների կիրառությանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ կլինի անցումային փուլ։ Դիտարկվել են ոլորտի բոլոր շահառուների համար դասընթացների կազմակերպման, FIDIC-ի չափանիշների կիրառման արդյունավետության վերաբերյալ իրազեկման միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկներ։

Քննարկվել են նաև այլ ուղղություններով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և տեղայնացման հարցում համագործակցության հնարավորությունները։

Կողմերը կարևորել են գործակցության նախանշված օրակարգը, որի իրագործման համար պայմանավորվել են առաջիկայում համատեղ քննարկումներ ունենալ նաև գործընկեր պետական այլ կառույցների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում