ՄՄարիամ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղը լքած բոլոր հայերը պետք է փոխհատուցում ստանան կրած ահռելի կորուստների համար. Ադամ Շիֆ

Լեռնային Ղարաբաղը լքած բոլոր հայերը պետք է փոխհատուցում ստանան կրած ահռելի կորուստների համար. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Իքսի միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով. «Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները հանգեցրել են հումանիտար աղետի: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Ադամ Շիֆն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը լքած բոլոր հայերը պետք է փոխհատուցում ստանան կրած ահռելի կորուստների համար: «Ես երկկուսակցական օրինագիծ եմ ներկայացրել, որը նախատեսում է ադրբեջանական ակտիվների բռնագանձում և փոխանցում տեղահանված հայերին»,- գրել է կոնգրեսականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում