ԳԳոհար Սարգսյան

«Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և փակել ճանապարհը․ օգնության են հասել փրկարարները

«Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և փակել ճանապարհը․ օգնության են հասել փրկարարները

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները DAF մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում