ԳԳոհար Սարգսյան

Դեսպան Կոպիրկինն այցելել է Մեղրի․ քննարկվել է երիտասարդության ու տուրիզմի զարգացման ոլորտներում համագործակցությունը

Դեսպան Կոպիրկինն այցելել է Մեղրի․ քննարկվել է երիտասարդության ու տուրիզմի զարգացման ոլորտներում համագործակցությունը

Սեպտեմբերի 17-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բագրատ Զաքարյանը հյուրընկալել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և մի խումբ այլ պաշտոնատար անձանց։ Այս մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության կազմակերպմանն ուղղված աշխատանքների ընթացքը՝ երիտասարդության և տուրիզմի զարգացման ոլորտներում։ Այնուհետև հյուրերը Խաչատուր Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել են «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում գործող «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոն, հանդիպում ունեցել ակտիվ երիտասարդների հետ։

Հանդիպման վերջին կանգառը եղել է Ռուսական սահմանապահ զորամասը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում