ԳԳոհար Սարգսյան

Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար. քաղաքապետարան

Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար՝ հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով:

 

Բացի այդ, Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրվել է աջ լրացուցիչ սեկցիա, և նշված երթևեկելի գոտուց թույլատրվում է կատարել աջ շրջադարձ:
 

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ գոտին նախատեսված է հասարակական տրանսպորտի համար, և տվյալ գոտում հասարակական տրանսպորտն ունի առավելություն:

 

Ըստ այդմ՝ վարորդները կարող են կատարել աջ շրջադարձ միայն այն դեպքում, երբ գոտին ազատ է, և չկա հասարակական տրանսպորտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում