ՄՄարիամ Մխիթարյան

Meta-ն արգելափակել է RT-ն և այլ ռուսական պետական լրատվամիջոցներ

Meta-ն արգելափակել է RT-ն և այլ ռուսական պետական լրատվամիջոցներ

Facebook սոցիալական ցանցի սեփականատեր Meta ընկերությունն արգելափակել է Россия сегодня-միջազգային մեդիախմբի, RT հեռուստաալիքի և «նրանց հետ կապված մյուս կազմակերպությունների» օգտահաշիվներն ամբողջ աշխարհում: Այդ մասին հայտնում է Reuters-ը։

«Մանրակրկիտ քննարկումից հետո մենք ընդլայնել ենք մեր միջոցառումները, որոնք ուղղված են ռուսական պետական ԶԼՄ-ների դեմ», - ասվում է ընկերության հայտարարության մեջ: Նշվում է, որ որոշումը կայացվել է նրանց «արտաքին միջամտության հետ կապված գործունեության» պատճառով: Meta-ի հավելվածները ներառում են Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և Threads-ը:

Մինչ այս որոշումը՝ սեպտեմբերի 4-ին, Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել RT հեռուստաալիքի և նրա մի շարք ավագ աշխատակիցների, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ։ Տույժերը կիրառվել են ի պատասխան «2024 թվականի ԱՄՆ նախագահի ընտրության վրա ազդելու Մոսկվայի փորձերին», - ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 13-ին էլ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է նոր պատժամիջոցներ սահմանելու մասին «Россия Сегодня» մեդիա խմբի նկատմամբ, որի մեջ մտնում է RT-ն, և նրա գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում