ՄՄարիամ Մխիթարյան

ՀԱՄԱՍ-ը մտադիր է հակամարտության ավարտից հետո էլ մնալ Գազայի հատվածում

ՀԱՄԱՍ-ը մտադիր է հակամարտության ավարտից հետո էլ մնալ Գազայի հատվածում

ՀԱՄԱՍ շարժումը չի կորցնի իր դիրքերը Գազայի հատվածում՝ անկլավում ռազմական գործողությունների ավարտից հետո էլ, The New York Times-ին ասել է խմբավորման առաջնորդներից Խալեդ Մաշաալը։

«Ենթադրությունները, որ ՀԱՄԱՍ-ը չի լինելու Գազայում և չի ազդի իրավիճակի վրա, սխալ են»,- ասել է նա և վստահեցրել, որ ՀԱՄԱՍ-ը հաղթում է Իսրայելի հետ հակամարտությունը։ Նա մերժել է Գազայի հատվածն առանց խմբավորման կառավարելու ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների առաջարկած այլընտրանքները:

Միևնույն ժամանակ, Խալեդ Մաշաալը խոստովանել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակվելու որոշումը հանգեցրել է Գազայի հատվածում հսկայական ավերածությունների, բայց, ըստ նրա, դա այն «գինն» է, որը պաղեստինցիները պետք է վճարեն ազատության համար։

Նա նաև ճշտել է, որ հակամարտության նպատակը ոչ այնքան ռազմական հաղթանակն էր Իսրայելի նկատմամբ, որքան ցույց տալ Իսրայելի իշխանություններին, որ Գազայի հատվածի նկատմամբ իրենց քաղաքականությունը կենսունակ չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում