ԼԼուսինե Մուրադյան

ԱՄՆ հովանու ներքո իրականացվող «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հմտությունների էքսպո

ԱՄՆ հովանու ներքո իրականացվող «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հմտությունների էքսպո

Օրերս Հանրային դիվանագիտության գրասենյակի տնօրեն Թորի Գոուդը մասնակցել է Սիսիանում տեղի ունեցած հմտությունների էքսպոյին, որը կազմակերպվել էր ԱՄՆ կառավարության հովանու ներքո իրականացվող «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակում։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից:

 

«Միջոցառումը նպատակ ունի նպաստել կանանց և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների՝ քաղաքական և սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։
 
Շուրջ 50 մասնակից ներկայացնում էին իրենց արտադրանքը՝ կապ հաստատելով պոտենցիալ սպառողների հետ և լսելով այցելուների կարծիքներն ու գնահատականները»,- նշվում է  հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում