ՎՎարդուհի Հարությունյան

Ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է․ Տոկաևը՝ Ուկրաինայում պատերազմի մասին

Ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է․ Տոկաևը՝ Ուկրաինայում պատերազմի մասին

Ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է, Ուկրաինայում հակամարտության հետագա էսկալացիան սպառնում է անուղղելի հետևանքներով ողջ մարդկության համար։ Այդ մասին Աստանայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նրա խոսքով՝ հրադադարի հասնելու հնարավորությունը բաց է թողնվել 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցություններում, սակայն խաղաղության հասնելու հնարավորություն դեռ գոյություն ունի։

Տոկաևը կոչ է արել ուշադիր դիտարկել տարբեր երկրների բոլոր խաղաղ նախաձեռնությունները և հանգել ռազմական գործողությունները դադարեցնելու որոշման, այնուհետև անցնել տարածքային հարցերի քննարկմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում