ԼԼուսինե Մուրադյան

Սահմանամերձ Երասխում և Արարատ վարչական շրջանում շարունակվում են մարզադպրոցների կառուցման աշխատանքները

Սահմանամերձ Երասխում և Արարատ վարչական շրջանում շարունակվում են մարզադպրոցների կառուցման աշխատանքները

Արարատի մարզի բոլոր համայնքներում ակտիվորեն ընթանում են Կառավարության 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ամենատարբեր աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

 

Արարատ համայնքի Արարատ բնակավայրի մի շարք փողոցներում համայնքների սոցիալական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվում են կոյուղագծեր։ Համայնքի այս փողոցներում նախկինում երբեք կոյուղագիծ չի եղել։ Այս ծրագրի արժեքը շուրջ 116 միլիոն դրամ է, որի 65%-ը հատկացնում է Կառավարությունը, 35%-ը՝ համայնքը։

 

Համայնքի մի շարք փողոցներ այս տարվա ծրագրով կունենան նաև ասֆալտապատ փողոցներ։

 

Կառավարության աջակցությամբ հիմնանորոգվում են ք․ Արարատի, Զոդ Բանավանի, գ․ Արարատի, Վարդաշատի, Ավշարի, սահմանամերձ Պարույր Սևակի, Զանգակատան և Երասխի փողոցները։ Վերոնշյալ ծրագրի արժեքը շուրջ 551 միլիոն դրամ է։ Կառավարության մասնաբաժինը 55% է, համայնքինը՝ 45%:

 

2023 թվականին Կառավարության աջակցությամբ սկսվել, այս տարվա ծրագրով այս պահին շարունակվում են սահմանամերձ Երասխում և Արարատ վարչական շրջանում մարզադպրոցների կառուցման աշխատանքները։ Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը շուրջ 527 միլիոն դրամ է, որից 65%-ը հատկացնում է Կառավարությունը, 15%-ը համայնքի մասնաբաժինն է, 20%-ը՝ այլ ներդրողներ։

 

Մարզադպրոցների կառուցումն ակտիվ փուլում է, սպորտային այս կառույցների շինաշխատանքները նախատեսում են ավարտել արդեն այս տարի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում