ՎՎարդուհի Հարությունյան

Ղրիմի պատկանելիության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիայից է․ Պեսկով

Ղրիմի պատկանելիության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիայից է․ Պեսկով

Ղրիմի պատկանելիության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիայից է՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է Անկարային բացատրել Ղրիմի վերաբերյալ իր դիրքորոշումը:

«Մենք չենք դադարեցնում համառ փորձերը թուրք ընկերներին և գործընկերներին հետագայում ևս պարզաբանելու մեր տեսակետը, մեր դիրքորոշումը։ Մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում դա թույլ կտա Անկարային ավելի լավ հասկանալ մեզ, ավելի լավ պատկերացնել և համաձայնել մեր փաստարկների հետ»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է թերակղզին Ուկրաինայի կազմ վերադարձնելու անհրաժեշտության մասին, քանի որ, Էրդողանի խոսքով՝ դա միջազգային իրավունքի պահանջ է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում