Մեկնարկել է «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO-2015» միջազգային ցուցահանդեսը

Մեկնարկել է «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO-2015» միջազգային ցուցահանդեսը

Երևանում մեկնարկել է Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Մասնակցում են տեղական և արտասահմանյան ընկերություններ: Ցուցադրությունն աչքի է ընկնում ներկայացված բուժսարքավորումների բազմազանությամբ: Մասնակիցների թվում են հայտնի ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Գերմանիայից, Հունգարիայից, Չինաստանից, Ղազախստանից, Իսրայելից:

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» ցուցահանդեսն ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետներին: Ցուցահանդեսը հնարավորություն է տալու լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում խնդիրները լուծելու ուղիներ:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում