ԳԳոհար Սարգսյան

Հրդեհ Երազգավորս գյուղում․ տուժածներ չկան

Հրդեհ Երազգավորս գյուղում․ տուժածներ չկան

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 23:48-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երազգավորս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խորդանոց:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 12-ին, ժամը 02:55-ին, մարվել՝ 03:07-ին:

Խորդանոցում (մոտ 16 քմ) այրվել են մոտ 200 հակ կուտակած անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում