ԳԳոհար Սարգսյան

Մատենադարանի պատվիրակությունը հանդիպել է Հարվարդի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Մատենադարանի պատվիրակությունը հանդիպել է Հարվարդի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Մատենադարանի գիտական գործունեության և հայագիտական միջազգային կոնգրեսի արդյունքների ներկայացման, գիտական և կրթական համագործակցության հնարավորությունների որոշարկման նպատակով Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Քրիստինա Մարանցիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Մատենադարանի պատվիրակության հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այս մասին հայտնում են Մատենադարանից։

Անդրադարձ է կատարվել համալսարանի` հայագիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությանը, թվային ռեսուրսների երկուստեք հասանելիության բարձրացմանը, համալսարանում հայագիտության խթանման հեռանկարներին: Տնօրեն Ա. Խզմալյանը հրավիրել է համագործակցել նաև Մատենադարանի MEMAS միջազգային պարբերականի, առհասարակ` գիտական հրատարակությունների շրջանակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում