ԱԱսպրամ Սարատիկյան

Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16:09-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին SHACMAN մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1993 թ.) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս․ Հ․-ն (ծնված 1984 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում