ՄՄարիամ Մխիթարյան

Ռուս սահմանապահները բազմիցս հաստատել են Հայաստանում իրենց ներկայության պահանջվածությունը. Զախարովա

Ռուս սահմանապահները բազմիցս հաստատել են Հայաստանում իրենց ներկայության պահանջվածությունը. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայությանը:

«Ռուս սահմանապահների գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ի երկկողմ պայմանագիրն է։ Այն ունի անժամկետ բնույթ և ավելի քան 30 տարի ռուս սահմանապահները հայ զինակից եղբայրների հետ հսկում են ՀՀ սահմանները և բազմիցս գործով հաստատել են Հայաստանում իրենց ներկայության պահանջվածությունը»,- հայտարարել է դիվանագետը։

«Մեր կարծիքով՝ եթե մտածում ենք Հայաստանի Հանրապետության սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին, ապա պետք է հաշվի առնել, թե նրանց բացակայությունն ինչպես կազդի երկրի անվտանգության վրա՝ տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորման բացակայության պայմաններում»,- նշել Է Զախարովան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում