Երեւանում մեկնարկել է հայ-հունական առողջապահական համաժողովը

Երեւանում մեկնարկել է հայ-հունական առողջապահական համաժողովը

Հայաստանում են Աթենքի «Մետրոպոլիտան Հոսպիտալ» կլինիկայի լավագույն մասնագետները՝ մասնակցելու բժշկական կոնֆերանսին, հայ գործընկերների հետ քննարկելու հնարավոր համագործակցության ոլորտները: Հայ-հունական առողջապահական համակարգերի գործակցության և հատկապես այս ծրագրի հիմքում Հայաստանի և Հունաստանի նախագահների՝ անցած տարվա սեպտեմբերին ձեռք բերած պայմանավորվածություններն են:

Երկօրյա համաժողովին հույն բժիշկները կներկայացնեն իրենց ախտորոշիչ ու բուժական հնարավորությունները: Աթենքի Մետրոպոլիտան կլինիկան աշխարհում հայտնի է՝ որպես լավագույնս մասնագիտացված ու նյութատեխնիկական գերհագեցվածությամբ խոշոր բժշկական կենտրոն:

Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանն ընդգծում է հայ-հունական առողջապահական այս ծրագրի կարևորությունը՝ նշելով, որ ընտրվել են այնպիսի ոլորտներ, որոնք մեր երկրի համար առողջապահական կարևոր ու անընդհատ զարգացման անհրաժեշտություն ունեցող ուղղություններն են: Դրանք են սրտային վիրաբուժությունը, նորածնային հասակի մանկաբուժությունը, օնկոլոգիական հիվանդությունների ու կրծքագեղձի խնդիրների հաղթահարումը:

Ծրագրում ընդգրկվել է նաև Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, որն էլ իր հարկի տակ էր համախմբել հայ և հույն բժիշկ-մասնագետներին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում