ԼԼուսինե Մուրադյան

Բնություն կարձակվեն «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուներ՝ 10 առանձնյակ

Բնություն կարձակվեն «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուներ՝ 10 առանձնյակ

Սեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ): Այդ մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

«2013 թվականից ի վեր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։

 

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2018 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 14 առանձնյակ։ Եղջերուները տեղափոխվել են «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ նախապես կառուցվել էր բազմացման կենտրոնը։ 2022 թ․ հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկի տարածք, որպես փորձնական խումբ՝ ազատ արձակվեց թվով 3 եղջերու։

 

Ներկայումս կենտրոնում կա 44 եղջերու, որոնցից 10-ը այս միջոցառման շրջանակներում ազատ կարձակվեն բնություն:

 

Ապագայում նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի բնություն արձակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում