ՄՄարիա Գաբրիելյան

Միրզոյանն ու Մորատինոսը քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր

Միրզոյանն ու Մորատինոսը քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր

Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին և առաջիկա միջոցառումերին:

Երկուստեք ընդգծվել է միջմշակութային երկխոսության, մշակութային արժեքների պաշտպանության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդության ներգրավվածության, դերի ավելացման ու այդ ուղղություններով Քաղաքակրթությունների դաշինքի շրջանակներում համագործակցության հարցեր:

Արարատ Միրզոյանը և Միգել Անխել Մորատինոսը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում կարևորվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին անվերապահ հավատարմության կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում