ԱԱսպրամ Սարատիկյան

ՀՀ անվտանգության տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը. ԱԽ քարտուղարը՝ դիվանագիտական կլոր սեղան-քննարկմանը

ՀՀ անվտանգության տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը. ԱԽ քարտուղարը՝ դիվանագիտական կլոր սեղան-քննարկմանը

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը» խորագրով 198-րդ դիվանագիտական կլոր սեղան-քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել էր «Միջազգային հարաբերությունների Ճապոնիայի ֆորում» կազմակերպության կողմից, որին առցանց մասնակցություն են ունեցել Ճապոնիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա հնարավորությունները: Նշել է նաև, որ Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության բազմազանեցման տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը և ընդգծելով՝ Ճապոնիայի մասնակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում