ԳԳոհար Սարգսյան

ՀՀ և Ղազախստանի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են ընթացիկ տարում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը

ՀՀ և Ղազախստանի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են ընթացիկ տարում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը

Սեպտեմբերի 9-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ալիբեկ Կուանտիրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են ընթացիկ տարում բարձր և բարձրագույն մակարդակով կայացած պաշտոնական այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Կողմերը վերահաստատել են գործուն պատրաստակամությունը՝ բոլոր ուղղություններով շարունակաբար զարգացնելու փոխվստահելի գործընկերությունը և հնարավորինս օգտագործելու առկա ներուժը՝ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում