ԼԼուսինե Մուրադյան

ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության գործառույթը. նախագիծ

ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության գործառույթը. նախագիծ

Նախագծի նպատակը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում և իրավաբանական անձանց մոտ  գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացումն է, այս ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելումը, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանների վերացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: Առաջարկվում է  օրենսգիրքը լրացնել նոր` 206.20-րդ  հոդվածով, որը վերաբերում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելուն: Լրացվող հոդվածով նախատեսված իրավախախտումները քննելու լիազորությունը վերապահվում է ԱԱԾ-ին` համապատասխան լրացում կատարելով օրենսգրքի 224.1 հոդվածում` միաժամանակ սահմանելով ԱԱԾ տնօրենի` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորությունը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունն առավել արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության իր գործառույթը: Նախագծի ընդունումը խթան կհանդիսանա կազմակերպությունների, իրավաբանական անձանց և գաղտնիության ռեժիմի ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումների ու պաշտոնատար անձանց կողմից գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ, միաժամանակ հանդիսանալով լրացուցիչ կանխարգելիչ միջոց` հայտնաբերված թերությունները և խախտումները հետագայում չկրկնելու, դրանց ծավալն էականորեն կրճատելու համար:

Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահագն Ալեքսանյանը:

Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 10-ի նիստում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում