ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելը Լիբանանում գործող «Հըզբոլլահի» դեմ նոր հարձակում է նախապատրաստում

Իսրայելը Լիբանանում գործող «Հըզբոլլահի» դեմ նոր հարձակում է նախապատրաստում

Իսրայելական ուժերը հարձակողական միջոցառումներ են նախապատրաստում Լիբանանում գործող «Հըզբոլլահի» կազմավորումների դեմ, միաժամանակ շարունակում հարվածներ հասցնել շարժման օբյեկտներին՝ հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։

Նա օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Լիբանանի հետ սահմանին, հանդիպել զինվորականների հետ և զեկույցներ լսել: Հալևին նշել է, որ «Հըզբոլլահի» դեմ գործողությունների նպատակն Իսրայելի հյուսիսային տարածքների անվտանգությունն ապահովելն է:

ԶԼՄ-ները հայտնում են, որ վերջին ժամերի ընթացքում ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» տասնյակ փոխադարձ հրթիռային արձակումներ են իրականացրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում