ԳԳոհար Սարգսյան

ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև 3+3 հարթակին. ԱԳՆ խոսնակ

ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև 3+3 հարթակին. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայտնի է՞ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման օրը և դրան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության վերաբերյալ որոշում կա՞, թե՞ ոչ։

 «ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև տվյալ հարթակին»,- ասել է ԱԳՆ խոսնակը

:Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ավելի վաղ հայտարարել էր, որ  տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի հաջորդ հանդիպման օրն արդեն հայտնի է, և դրա վերաբերյալ դիվանագիտական խողովակներով տեղեկատվություն կտարածվի։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում