ՎՎարդան Հովսեփյան

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող հավատարմագրված մասնագետների ցուցակը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաձայն հրամանի՝ 26 մասնագետի տրվել են հավատարմագրման վկայագրեր՝ մի շարք ոլորտներում (հայ կերպարվեստ, նվագարաններ, դրամագիտություն և բոնիստիկա, ֆալերիստիկա, զենք և զինվորական հանդերձանք, տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր, ֆիլատելիա, փոխադրամիջոցներ, գործվածք, հանդերձանք, ասեղնագործություն, ժանեկագործություն, տնայնագործություն և արհեստագործություն, գեղարվեստական մետաղ, գեղարվեստական ապակի և կերամիկա, ժամացույցներ, փայտարվեստ և կահույք, ձեռագիր ժառանգություն և տպագիր ժառանգություն) մասնագիտական փորձաքննություն իրականացնելու նպատակով:

Հավատարմագրված մասնագետների ցանկը՝ կից։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում