ԳԳոհար Սարգսյան

ԱՍՀ նախարարն այցելել է Արենիում պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված տներ

ԱՍՀ նախարարն այցելել է Արենիում պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված տներ

Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն այցելել են նաև Արենի համայնքում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված տներ։ Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից։

Նրանք բնակիչների հետ զրուցել են ծրագրին դիմելու ընթացակարգի, տրամադրվող աջակցության փուլերի, շինարարական աշխատանքների մասին։

Ծրագրի շահառուներն իրենց գոհունակությունն են հայտնել ծրագրի առկայության միջոցով իրենց երազանքի տունը իրականություն դարձնելու հնարավորության համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում