ԳԳոհար Սարգսյան

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ էներգետիկ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր են ստորագրել

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ էներգետիկ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր են ստորագրել

Բուխարեստում տեղի է ունեցել «Կանաչ էներգիայի միջանցք» նախագծին մասնակցող երկրների նախարարների հանդիպումը։ Դրա շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի էներգետիկ ընկերությունները, որոնք զբաղվում են իրենց երկրներում էներգիայի բաշխմամբ, համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր են ստորագրել։

Այն Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագծի մաս է կազմում, որով Եվրոպա էլեկտրաէներգիա է արտահանվելու, հաղորդում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։

Չորս երկրի կառավարությունները դեռ 2022-ի դեկտեմբերի 17-ին Բուխարեստում համաձայնագիր են կնքել կանաչ էներգիայի մատակարարման և զարգացման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում