ԳԳոհար Սարգսյան

Հիմնանորոգվում է Մարտունի-Գետափ ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Մարտունի-Գետափ ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ80+000-կմ94+000 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

14կմ ճանապարհն անցնում է Վարդենյաց լեռնանցքով։ Վերջին անգամ նշված ճանապարհահատվածը հիմնանորոգվել է 2000-ական թվականների սկզբին։

Կապալառու կազմակերպությունը՝ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, կատարում է հողային աշխատանքներ, նորոգում է ճանապարհային ծածկը, կատարվում է ասֆալտապատում, կառուցվում են կողնակները, որոշ հատվածներում նախագծով նախատեսված է հիմքի գրունտի փոփոխություն։ Ճանապարհի մոտ 8կմ-ն արդեն ասֆալտապատվել է, մյուս 6կմ-ի վրա շինաշխատանքները շարունակվում են։

Ըստ պայմանագրի՝ շինարարության ավարտը նախատեսված է 2025 թվականին։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում